Դեսպան Ղազարյանն իր հավատարմագրերը հանձնեց Լեհաստանի նախագահին


19:32 , 9 հունվար, 2015

10896244_1029891620370367_6801420771498703169_oAraratnews.am-ը գրում է․

Հունվարի 8-ին Լեհաստանի նախագահական նստավայրում` «Բելվեդերյան» պալատում, Լեհաստանում ՀՀ նորանշանակ դեսպան Էդգար Ղազարյանն իր հավատարմագրերը հանձնեց երկրի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկուն: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքը:

Նախագահական պալատի մուտքի մոտ տեղի ունեցավ դեսպանի դիմավորման պաշտոնական արարողությունը, որի սկզբում հնչեց ՀՀ պետական օրհներգը: Զինվորական ողջույնին հաջորդեց հավատարմագրերի հանձնման արարողությունը և Լեհաստանի նախագահի առանձնազրույցը դեսպանի հետ:

Շնորհավորելով և ողջունելով դեսպան Ղազարյանին` նախագահ Կոմորովսկին հույս հայտնեց, որ դեսպանը լավագույնս կնպաստի Հայաստան – Լեհաստան երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը: Լեհաստանի նախագահը շեշտեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ունեցած իր բարեկամության և փոխայցերի ընթացքում ձևավորված դրական հիշողությունների մասին՝ խնդրելով դեսպանին իր ողջույնները փոխանցել Հայաստանի նախագահին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ