20:55 , 9 հունվար, 2015
1in.am-ը գրում է․
Ատամնաբույժները այլ մասնագիտությունների տեր մարդկանցից ավելի հաճախ են ամուսնանում՝ պարզել են ամերիկացի գիտնականները:
Ինչպես հայտնում է Bloomberg Businessweek-ը՝ հղում անելով IPUMS-ի տվյալներին, 2010-ին ատամնաբույժների 81%-ը ամուսնացած է եղել:
Նրանցից բացի՝ բարձր է ամուսնանալու հավանականությունը տնօրենների, թերապևտների, օրթոպեդների, ակնաբույժների, գյուղատնտեսական արտադրանքի գնորդների, փականագործների, կրոնի սպասավորների մոտ:
Սոցիոլոգների տվյալներով՝ կինոմեխանիկներին սպառնում է միայնություն՝ նրանք ամենաքիչն են ամուսնանում:
Ամենից հաճախ ամուսնալուծվում են դեկորատորները, բուժքույրերը, սոցիալական աշխատողները, փոստի աշխատողները:
Բացի այդ՝ ավելի հաճախ այրիանում են տրանսպորտային երթևեկության կարգավորողները: