Փարիզյան սուպերմարկետում ահաբեկչության հետևանքով նվազագույնը 2 մարդ է զոհվել


18:18 , 9 հունվար, 2015

1041867915Araratnews.am-ը գրում է․

Ահաբեկիչների կողմից Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի 20-րդ թաղամասի՝ մետրոյի Porte de Vincennes կայարանի մոտակա սուպերմարկետի գրավման ընթացքում նվազագույնը 2 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է France-Press գործակալությունը՝ հղում կատարելով հետաքննության աղբյուրներին:

Ինչպես արդեն հաղորդել ենք, նոր բռնարարքը Փարիզում տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտ 13:00-ին (Երևանի ժամանակով՝ 16:00): Բրիտանական The Guardian-ի փոխանցմամբ՝ ահաբեկիչներն են ֆրանսուհի Հայաթ Բումեդյենը (ծ. 1988թ) և սևամորթ տղամարդ Ամեդի Կուլիբալին (ծ. 1982թ.):

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ