17:59 , 9 հունվար, 2015
Barometer.am-ը գրում է․
Ձեր ընկերների մեջ հաստատ կգտնվեն մարդիկ, ովքեր այցելել են Իտալիա ու իրենց հետ որպես հուշ բերել դիմակ:
Ասում են, որ Վենետիկում փետրվար-մարտ ամիսներին տեղի է ունենում կառնավալ, որը սկիզբ է առել 1168թ.-ին` ի նշան Ուլրիքոյի` Աքվիլեյի պատրիարքի նկատմամբ Վենետիկի հանրապետության հաղթանակի: Այն դարձավ ավանդույթ և սկսվեց նշվել ամեն տարի մինչև 1797թ.-ը, մինչև Ավստրիայի թագավորն արգելեց այդ տոնը: Սակայն տոնի նշումը վերականգնվեց 1979թ.-ին:
Վենետիկի կառնավալներում բոլորը կրում են դիմակներ, որոնք շատ յուրօրինակ են ու այդ դիմակների մասին միշտ հիացմունքով են խոսում օտարազգիները: Հստակ դժվար է ասել, թե ինչու են մարդիկ կառնավալի ժամանակ դիմակներ կրում, բայց ամենայն հավանականությամբ պատճառը սոցիալական ստատուսի քողարկումն է: Միայն կառնավալի ժամանակ է, որ մարդիկ չեն հարաբերվում միմյանց հետ ստատուսի համար, ու կառնավալի ժամանակ բոլորը հավասար են լինում: Բացի այդ, դիմակներով ավելի հեշտ էին ֆլիրտ անում, ծառան կարող էր դիտարկվել որպես արիստոկրատ և հակառակը: Ժամանակին Օսկար Ուայլդնասել է. Մարդնիրմասինխոսելիսէամենաքիչնիրեննման: Տվե՛քնրանդիմակ, ունա կպատմիձեզողջճշմարտություննիրմասին:
Վենետիկյան կառնավալի ժամանակ երկու տեսակի դիմակ էին կրում` Commedia dell Arte և կառնավալի դիմակներ:
Commedia dell Arte-ն իմպրովիզացիոն թատրոն էր, որը մեզ հասել է սկսած 16-18-րդ դարերից: Շրջիկ դերասանները պտտվում են քաղաքով մեկ և խաղում տարբեր կարճ ներկայացոմներ` հաճախ ունենալով իմպրովիզացիոն բնույթ: Վենետիկյան որոշ դիմակներ վերցված են հենց այդ ներկայացումների հերոսներից: Ահա դրանցից մի քանիսի մասին. Արլեկինո -ն կիսադիմակ է` կարճ լայն քթով, կամարաձև ունքերով, բազմագույն գլխարկով, Բրիգելա -ն կրկին կիսադիմակ է` հաճախ կանաչ նկարված քթով ու մռայլ աչքերով, Կապիտան Սքարամուշ -ը նույնպես կիսադիմակ է, որը փակում է միայն աչքերն ու ունի երկար սպիտակ քիթ, Կոլոմբինա -ն կիսադիմակ է` զարդարված ոսկյա ու արծաթյա փետուրներով: Այն փակում է աչքերն ու այտերը: Փիերոթ -նամբողջական սպիտակ դիմակ է` աչքերից վերև ու ներքև սպիտակ ուղղահայաց գծերով և արցունքով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ