Դատախազ Աղվան Հովսեփյանն նշել է, որ սա մասնավոր բողոքի գործ չէ և նախաքննության մարմինները պարտավոր են կատարել իրենց գործառույթները հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ, քանի որ այստեղ կա հանրային շահ։
Նրա խոսքերով, միջնորդագրում գրված է, որ յուրացված գումարը պատկանում է ամերիկյան կազմակերպությանը, որը վստահել է Վարդան Օսկանյանին, ով էլ այդ գումարը Սիվիլիթասին պետք է տրամադրեր՝ բացառապես բարեգործական նպատակներով օգտագործելու համար։ Այդ գումարները, սակայն, նստել են Օսկանյանի հաշվին ու ծախսվել անձնական նպատակներով։
Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ ևս փորձել է հասկանալ, թե ով է ի վերջո այդ ուրիշը, ինչին Աղվան Հովսեփյանը տվել է ուղղակի զավեշտալի պատասխան.
«Ուրիշը դա հենց «Սիվիլիթաս» հիմնադրամն է։ Մենք պաշտպանում ենք «Սիվիլիթասի» գույքային շահերը, քանի որ 181մլն 181հազ դոլարը Վ.Օսկանյանի կողմից օգտագործվել են անձնական նպատակների համար։ Մենք պարտավոր էինք պաշտպանել «Սիվիլիթաս»–ի նյութական շահերը, ինչն էլ տեղի է ունեցել ու ամենևին էլ կարևոր չէ, թե «Սիվիլիթասի» գործադիր տնօրեն Սալբի Ղազարյանն ինչ մտերմական հարաբերությունների մեջ է Վարդան Օսկանյանի հետ»,– ասել է Աղվան Հովսեփյանն ու նշել, որ եթե անգամ նրանք քաղաքացիական հայց չներկայացնեն, դա չի բացառում քրեական պատասխանատվությունը։