17:45 , 9 հունվար, 2015Ինդոնեզիայի Կալիմանտան բնակավայրում մակրոլուսանկարիչ Ագուս Ուահյուդին լուսանկարել է ճյուղի վրա մարտնչող մրջյունին ու որդին։

Մեծ Բրիտանիայի Թագավորական օդուժի «Typhoon FGR4» ռազմական ինքնաթիռները Գրանդ Կանյոնի վրայով ուղևորվում են դեպի Նևադայի Նելիսի ռազմաօդային բազա։

Ալաբամայի հյուսիսային շրջանում ձմեռային ռեկորդային ցուրտ եղանակ է գրանցվել։

Բրազիլիայի Նիտերոյ բնակավայրում անցկացված ցույցի ժամանակ տղամարդը մատիտներով խաչ է ցույց տալիս՝ ի հիշատակ ֆրանսիական «Charlie hebdo» երկիծական պարբերականի շենքում զինված հարձակման արդյունքում զոհվածների։

Զինված ոստիկանները Փարիզի Լոնգպոնթ փողոցում՝ զինված հարձակում գործած հանցագործների փնտրտուքների գործողության ընթացքում։

Վաշինգթոնում Ֆրանսիայի դեսպանատանը ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման ստորագրում է Փարիզում «Charlie hebdo»-ի զոհերի հիշատակին նվիրված ցավակցական գրքում։

Օբամայի՝ ցավակցական գրքում արված գրառումը։

«Charlie hebdo»-ի զոհերի հիշատակին նվիրված հավաքի ժամանակ տղամարդը հսկայական մատիտ է պահում գլխավերևում` Ֆրանսիայի Տարբես բնակավայրում։

Վին չունի մարտարվեստով զբաղվող ուսանողները փորձում են Գինեսի աշխարհի նոր ռեկորդ սահմանել՝ վին չունի ամենախոշոր ցուցադրության միջոցառմանը մասնակցելով։ Ընդհանուր առմամբ միջոցառմանը վին չունի 10,076 աշակերտ է մասնակցել։

Մանիլայում «Սև Նազարեթցի» արձանը հանվել է շքերթի։ Հարյուր հազարավոր կաթոլիկներ են դուրս եկել շքերթի՝ Ֆրանցիսկոս Պապի այցից մեկ շաբաթ առաջ։
