Հաստատվել է Charlie Hebdo-ի վրա հարձակվողների և ոստիկանի սպանողի միջև կապը. Դամարտեն-ան-Գոել ռազմական տեխնիկա է մտցվում. ԶԼՄ-ներ


17:01 , 9 հունվար, 2015

Tert.am-ը գրում է․

Ֆրանսիական ոստիկանության աշխատակիցները հայտարարել են, որ Charlie Hebdo ամսագրի խմբագրության վրա հարձակման համար կասկածվողները և ոստիկանի սպանության համար կասկածվողը ծանոթ են եղել միմյանց հետ, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Le Point-ին:

Նրանք բոլորը պատկանել են ջիհադիստների միևնույն կազմակերպությանը, որը գործել է Փարիզի հյուսիս-արևելքում:

Հիշեցնենք, որ հունվարի 7-ին Charlie Hebdo երգիծական ամսագրի խմբագրության վրա հարձակում գործելու համար կասկածվող եղբայրներ Շերիֆ և Սաիդ Կուաշիներն այսօր 1 հոգու պատանդ են վերցրել Փարիզից 50 կիլոմետր հյուսիս գտնվող Դամարտեն-ան-Գոելում: Իսկ հունվարի 8-ին Փարիզի հարավում փոխհրաձգության հետևանքով սպանվել էր կին ոստիկան:

The Guardian-ը, վկայակոչելով պաշտոնյաներից մեկին, հայտնում է, որ Դամարտեն-ան-Գոել քաղաքում գործող մի քանի դպրոցներից մարդիկ տարհանվել են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ