Փարիզի մոտ հրաձգության հետևանքով կա 2 զոհ, շուրջ 20 վիրավոր


15:18 , 9 հունվար, 2015

1in.am-ը գրում է․

4432247_bfm-ambulances-flics_545x460_autocrop.PNG

Փարիզի մոտ հրաձգության հետևանքով զոհվել է երկու, վիրավորվել շուրջ 20 մարդ, հաղորդում է Le Parisien-ը:

Դեպքը տեղի է ունեցել հարավային Էն և Ուազ դեպարտամենտներում՝ Charlie Hebdo-ի ահաբեկչության կասկածյալներին վնասազերծելու ընթացքում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ փոխհրաձգություն է սկսվել Դամարտեն-ան Գոէլ և Սենա և Մարնա դեպարտամենտներում, որտեղ հանցագործները պատանդ են վերցրել: