13:59 , 9 հունվար, 2015Որքան էլ որ թերահավատ կարող է լինել մեր մոտեցումը վարքագծի դերային մոդելներին, այնուամենայնիվ, հասարակության մեջ դրանք ոչ ոք չի չեղարկել: Եվ եթե խոսքը հակառակ սեռի ներկայացուցչի հետ ունեցած հարաբերությունների մասին է, ապա խաղի կանոնների իմացությունն առավել ևս չի խանգարի: Անշուշտ, Դուք բոլորովին հարկ չունեք ձևացնել կամ Ձեզ որպես այլ մարդ ներկայացնել: Սակայն եթե չեք պատկերացնում, թե ինչ է կոնկրետ սպասում Ձեզնից տղամարդն այս կամ այն իրավիճակում, ապա դժվար կլինի հասնել փոխըմբռնման: Պարզենք, թե ինչ դերեր են երբեմն ընդունում կանայք և ինչպես են դա ընկալում տղամարդիկ:
Ընկեր
Իր ընկերուհու հետ նա չի համարձակվի խոսել այն մասին, թե որքան շքեղ ոտքեր ունի բարի մոտ գտնվող մատուցողուհին, իսկ Ձեզ հետ` հեշտությամբ: Ավելին, ամենայն հավանականությամբ, հենց Դուք ստիպված կլինեք սկուտեղի վրա փոխանցել գեղեցկուհուն Ձեր չափազանց ամաչկոտ ընկերոջ հեռախոսահամարով երկտողը: Չի բացառվում, որ հենց Ձեզ է վիճակված խեղճին առաջին ժամադրությանն ուղեկցելու պարտականությունը (հակառակ դեպքում ի՞նչ ընկեր եք), որպեսզի բարոյապես աջակցեք նրան (որքան էլ որ անհեթեթ կարող է թվալ կողքից): Եվ հենց Ձեզ նա կզանգահարի առաջինը, եթե հանկարծ սրտակեր աղջիկը փոխադարձաբար չպատասխանի նրա զգացմունքներին: «Թե ես մեկ էլ կյանքում վստահեմ կնո՜ջ»… Նման ոգով մենախոսության լրիվ տարբերակը ևս, ցավոք, Դուք եք ստիպված լինելու լսել: Սակայն, Դուք էլ, անկասկած, նրանից կարող եք նման աջակցություն ակնկալել: Եթե Ձեզ լքել են, ապա իրավունք ունեք ցանկացած պահի զանգահարել նրան: Եթե վառվել է լարը կամ կոտրվել մոդեմը, ապա նա Ձեզ փորձանքի մեջ չի թողնի: Եվ այո´, չնայած ընկեր եք, ամեն դեպքում կին եք, այդ իսկ պատճառով, Ձեզ պարբերաբար կարելի է հրավիրել ֆիլմ դիտելու (հատկապես, եթե նրա երազանքի տիկինն այդ օրը զբաղված է), իհարկե, առանց վերջին շարքերում սիրառատ զեղումների և անկողնային տեսարանների ժամանակ նյարդային թեթևակի հազի: Եվ ինչու չէ, ժամանակ առ ժամանակ Ձեզ բարում գինի հյուրասիրելը ևս նրան չի արգելվում: Զի´լ է, այնպես չէ՞: Սակայն, կան նաև բացասական կողմեր: Քանի որ Դուք ընկեր եք, ապա նա իր արտահայտությունների մեջ չի կաշկանդվի. «Այդ ե՞րբ ես հասցրել քաշ ավելացնել: Վաղո՞ւց է, որ մարզասրահ չես այցելել:» կամ «Դե´, նման դեմքի արտահայտությամբ քեզ հաստա´տ ամուսնության առաջարկություն չեն անի:» Եվ սա դեռ միայն սկիզբն է: Եթե ամուր նյարդեր ունեք, ապա կարող եք նրա հետ միասին ծիծաղել իր հիմար կատակների վրա, իսկ եթե այդ կատակները վիրավորում են Ձեր ինքնասիրությունը, նրան իր տեղը ցույց տվեք: Իսկ կազմվածքին հետևելը, ի միջի այլոց, չէր խանգարի: Եվ ոչ միայն նրա համար, որ սարկազմով մեկնաբանությունների փոխարեն Ձեզ նվիրեն հաճոյախոսություններ, այլ պարզապես ինքներդ Ձեզ համար: Մարմնի կառուցվածքն արագ տեսքի բերելու համար փորձեք նիհարելու միջոցը Օրսոթեն Սլիմի ոգով: Այն օգնում է վերահսկել օրգանիզմի կողմից կլանվող ճարպերի քանակությունը և հասնել քաշի աստիճանական նվազմանը:
Սիրուհի
Երբ միասին եք, չեք կարողանում բաժանվել իրարից, իսկ երբ երկուսդ էլ աշխատանքի եք, ապա միմյանց ողողում եք սիրային խոստովանություններով և հաճոյախոսություններով լի կրակոտ հաղորդագրություններով: Չեք հասցնի երկու բառ ասել այն մասին, թե ինչպես է շեֆը հաճոյախոսություն արել Ձեր կազմվածքի վերաբերյալ, նույն ակնթարթին նրա աչքերում կշողա խանդը: Այդ իսկ պատճառով, եթե ցանկանում եք պահպանել նյարդերը, ավելի լավ է լռեք այն մասին, որ Ձեր լավագույն ընկերն այն մարդն է, ում անհույս սիրահարված էիք 5-րդ դասարանում, և որ աշխատավայրում երեք գործընկեր արդեն փորձել են Ձեզ ժամադրել: Հակառակ դեպքում խեղճը խանդից վերջնականապես կգժվի: Եթե ձեր ժամադրության թեժ պահին նրան զանգահարի մայրը, նա, ամենայն հավանականությամբ, կպատասխանի. «Ես զբոսնում եմ…»՝ լռելով այն մասին, որ իրականում ինքն այդ պահին աղջկա հետ է: Պետք չի տխրել և մտածել, թե դրա պատճառն այն է, որ Դուք նրան պետք չեք: Պարզապես հարաբերությունների ներկա փուլում նա չի ցանկանում ծնողներին տեղյակ պահել ձեր սիրավեպի մանրամասները: Իհարկե, ժամանակ առ ժամանակ Դուք ցանկանում եք հոնքերը կիտել կամ սկանդալ ստեղծել: Ասենք, օրինակ, այն պատճառով, որ կարոտել եք կամ նրան հասցեագրված 23 հաղորագրությունների դիմաց ստացել եք ընդամենը 21-ը: Սակայն, նման բուռն արձագանքը նրան կարող է վախեցնել: Չկասկածե´ք, նա Ձեզ քննարկում է իր լավագույն ընկերների հետ, և, այո´, ընկերների կարծիքը ձեր հարաբերությունների վերաբերյալ իր համար շատ կարևոր են: Եվ անգամ Ձեր կազմվածքն է, հավանաբար, նրանց քննարկման առարկա դառնում: Համակերպվե´ք դրա հետ: Հարցականի տակ առնել յուրաքանչյուր ուրբաթ իր մանկության ընկերոջ հետ նրա հանդիպումների տեղին լինելը, նշանակում է սրբության ոտնահարում: Ինքնուրո´ւյն եղեք: Ձեզ համար զբաղմունք գտեք ուրբաթ օրերին, մինչ նա իր գաղտնիքները վստահում է ընկերներին: Իսկ որպեսզի Ձեր կազմվածքը Ձեր սիրեցյալի համար լինի միայն հիացմունքի առարկա, անհապա´ղ զբաղվեք նրանով: Միայն մարզասրահ այցելելով գործին չես օգնի: Չէ՞ որ ինտենսիվ մարզումներից հետո Դուք պարզապես «կսրբեք» սառնարանի դարակների վրա եղած ամեն ինչ: Ավելի լավ է ֆիզիկական վարժությունները համատեղել նյութափոխանակության վերահսկման համար նախատեսված արդյունավետ միջոցի հետ, ինչպիսին, օրինակ, Օրսոթեն Սլիմն է: Եթե նույնիսկ չեք դիմացել և խմորեղեն եք կերել, կարող եք չանհանգստանալ` դեղամիջոցի եզակի բանաձևը թույլ չի տա ճարպերի ավելցուկին կլանվել: Իսկ դա նշանակում է՝ կարող եք վստա՛հ լինել, որ անդիմադրելի եք:
Ղեկավար/հեղինակություն
Այնպես է ստացվել, որ Դուք նրա համար հեղինակություն եք: Միգուցե, բանն այն է, որ համալսարանում գերազա՞նց եք եղել տնտեսագիտությունից կամ գծային հանրահաշվից: Իսկ գուցե կարողացել եք նրան ենթարկել Ձե՞զ, ինչպես փիսիկին CallofDuty խաղում կամ կամ համակարգչային որևէ այլ «մարտախաղում»: Իսկ, միգուցե, աստղե՞րն են այդպես դասավորվել: Ինչ էլ որ լինի, միևնույնն է, նա պատրաստ է բերանը բաց լսել Ձեզ, կարևոր չի, թե խոսքն ինչի մասին է` ավտոմեքենայի որ մակնիշն է ավելի զիլ կամ ինչ է ընդունված կարդալ մեր օրերում: Դուք եք ստիպված լինելու նրա համար փողկապ, ջինս և դիտարկվող թեկնածուների ցուցակից աղջիկ ընտրել: Չէ՞ որ Դուք հեղինակություն եք: Այս դերի բացասական կողմն այն է, որ նման հարաբերություններից ոչինչ չեք կարող ստանալ, բացի նրա խանդավառ ու հավատարիմ հայացքից: Դա կբարձրացնի Ձեր ինքնագնահատականը, սակայն միայն որոշ ժամանակով:
Կողակից
Նախկինում այս ձևակերպումը թույլ սեռի ներկայացուցիչների վրա բազում պարտականություններ էր դնում, երբեմն` անտանելի և սահմանակից սիրուհի-տնային տնտեսուհի դերին: Բարեբախտաբար, ժամանակները փոխվել են, և ամուսինների հարաբերությունները դարձել են ավելի իրավահավասար: Իսկ դա նշանակում է, որ եթե ատում եք ճաշ պատրաստելը, ապա ընդհանրապես պարտադիր չի քրքրել բաղադրատոմսերի գրքերը և փորձել խոհարարական գլուխգործոց ստեղծել: Եվ ինչու չէ, տնային պարտականությունները կարելի է երբեմն փոխանցել ամուսնուն: Այնուամենայնիվ, քանի որ գլոբալ առումով կինն է ընտանեկան օջախի պահապանը, նշանակում է, ամենայն հավանականությամբ, նա ստիպված կլինի նախաձեռնել բնակարանի վերադասավորումը կամ ավելի հարմարավետ բազմոց գնելը: Ամեն դեպքում, սենյակի անկյուններից կեղտոտ կիսագուլապներ հավաքելը ևս մնում է զուտ կանացի զբաղմունք: Եվ եթե նույնիսկ խոհանոց-լվացք-տուն մաքրելն այնքան էլ Ձեր սրտով չի (կամ այնքան եք զբաղված աշխատանքով, որ դրա համար պարզապես ժամանակ չունեք), ամեն դեպքում ինքներդ Ձեզ հետևելը և ամուսնու հիացմունքի առարկա ծառայելը չգրված օրենք է: Եթե ձեր ամուսնությունը երկնային պարգև է, իսկ անձնագրի մեջ վաղուց դրված է երանելի կնիքը, նշանակում է, որ Ձեր օրինական ամուսնու համար միևնույնն է, թե ինչ տեսք կունենաք: Սակայն երջանիկ ամուսնության տասնմյա ստաժը բոլորովին էլ առիթ չի, որպեսզի աչք փակեք Ձեր կազմվածքի վրա և մտածեք, որ կախված փորով էլ նրա համար գեղեցկության թագուհի եք: Ե՞րբ եք վերջին անգամ վազք կատարել կամ հաճախել մարզասրահ: Դե իհա´րկե: Նայեք ինքներդ Ձեզ կողմնակի աչքով: Կսիրահարվե՞ր, արդյոք, Ձեր հավատարիմ ամուսինը, եթե ծանոթանալու պահին ունենայիք ներկայիս արտաքինը: Եթե այո, ուրեմն կեցցե´ք, ուրեմն կարողանում եք Ձեզ պահել հիանալի վիճակում՝ հարուցելով շատերի նախանձը: Իսկ եթե Ձեզ մոտ կասկածներ են առաջացել, ժամանակն է վերանայել սննդակարգը և օրվա ռեժիմը: Ի լրացումն մարզասրահի և ճիշտ սննդակարգի՝ փորձեք Օրսոթեն Սլիմը: Նրա օգնությամբ քաշը կարճ ժամանակում կվերադառնա իր նորմային: Պարտադիր չի, այդ փոքրիկ գաղտնիքը հայտնեք ամուսնուն, չէ՞ որ յուրաքանչյուր կնոջ մեջ պետք է հանելուկ լինի:
Մուսա
Ամենայն հավանականությամբ, նա անհույս սիրահարված է եղել կամ առաջվա նման տենչում է Ձեզ: Սակայն, Դուք այնքան անառիկ և ամբարտավան եք, որ նրան ոչինչ չի մնում անելու, քան նվիրել իր կիլոմետրանոց բանաստեղծությունները կամ գեղանկարչության ստեղծագործություններն այն հույսով, որ մի օր Ձեր սիրտը կհալվի: Սակայն դա Ձեզ համար արդեն սովորական է, ինչպես և այն, որ ամեն անգամ նրա ուշադրության գոտում Ձեր հայտնվելուց հետո նրա սիրտը թրթռում է: Եվ թող որ անարդարացիորեն նման շռայլ ուշադրության արժանացած նրա ընկերուհին ամեն անգամ հանդիպելիս սղոցում է Ձեզ իր զայրացած հայացքով, դուք Ձեր հոնքն անգամ չեք շարժում: Իհարկե, երկրպագուներ ունենալը հաճելի է, այն էլ ինչպես: Սակայն ի նկատի ունեցեք, որ եթե հանկարծ դիմեք Ձեր երկրպագուին որևիցե իրական խնդրանքով, ասենք, օրինակ, զբոսնել շան հետ կամ դիմավորել Ձեզ օդանավակայանում և տանել ճամպրուկները, Ձեր հերոսին դա անմիջապես խառնաշփոթի մեջ կգցի: Նրա մտքով իսկ չի անցնում, որ երկրային արարած եք և ունեք միանգամայն երկրային կարիքներ և ցանկություններ: Նրա համար ավելի գերադասելի է ևս մեկ բանաստեղծություն գրել կամ նկարել Ձեր հերթական դիմանկարը:
Գործընկեր
Իհարկե, գործնական էթիկայի կանոնները չեն խրախուսում ֆլիրտը գործընկերների միջև և պնդում են, որ գենդերային դերերը բիզնես-միջավայրում երկրորդային պլան են մղվում: Սակայն եթե ցնցող տեսք ունեք կամ սովորականից կարճ կիսաշրջազգեստ եք հագել, պատրաստվեք նրան, որ հանդիպման ժամանակ արական սեռի գործընկերները մի փոքր տարօրինակ կպահեն իրենց և կշեղվեն խոսակցության բուն առարկայից: Եթե պատահաբար կամ դիտավորյալ հայտնեք, որ ընկեր ունեք, ապա, ամենայն հավանականությամբ, կնկատեք, որ զգալիորեն կնվազի արական սեռի գործընկերների ոգևորությունը, ովքեր մինչ այդ առաջարկում էին Ձեզ «միասին ընթրել և քննարկել գործերը» կամ «զբոսնել ընդմիջման ժամանակ»: Մարտի 8-ին Ձեզ շտապում են ծաղկեփունջ նվիրել, եթե նույնիսկ բազմիցս նշել եք, որ ծաղիկներ չեք սիրում: Դիմացե´ք, այդպիսին է կանացի ճակատագիրը «տղամարդկային» կոլեկտիվում:
Քույր
Ամենանախանձելի դերը չի՝ հաշվի առնելով, որ հրաշալի գիտեք Ձեր եղբոր բոլոր թերությունները, իսկ նա իրեն թույլ է տալիս Ձեր ընկերոջ ներկայությամբ չարամտորեն հիշեցնել Ձեզ, թե ինչ անտանելի էիք, երբ նա փոխում էր Ձեր տակդիրները: Եթե գիրացել եք կամ նիհարել, ապա չկասկածե´ք, նա, հավանաբար, դիտողություն կանի, որպեսզի զայրացնի Ձեզ: Ձեր վրդովված հայացքը միայն կավելիացնի նրա քաջությունը: Չնայած այն բանին, որ երկուսդ էլ արդեն վաղուց դուրս եք եկել դեռահասության տարիքից, Ձեր եղբայրը կարծում է, որ Ձեր հոգու հետ խաղալը մինչև հիստերիայի աստիճան՝ շատ սրամիտ է և զվարճալի: Եվ կարևոր չի, որ ունեք դոկտորի աստիճան, Ձեր ընտանիքը և երեխաները: Նրա համար, միևնույնն է, մնում եք որպես իր քույրիկ: Ցավոք, դրանից պրծում չկա: Եվ կարևոր չի, որ այլևս չեք մրցում ծնողների մոտ, թե ով է ավելի խելացի և լսող, սակայն ամեն անգամ, հայտնվելով ընտանեկան հավաքույթներում, նա հնարավորությունը բաց չի թողնի չարախոսելու Ձեր մասին, և Դուք էլ, բնականաբար, խոսքի տակ չեք մնա: Եվ այսպես, բարեկամական «պատերազմը» շարունակվում է: Ինչպե՞ս վարվել նման պարագայում: Միակ բանը, որ կարող եք անել, հանդարտ մնալ և հնարավորինս չարձագանքել նրա կատակներին և դիտողություններին:
Ամեն դեպքում, որպեսզի ցանկացած իրավիճակում ինքնավստահ զգաք, իդեալական տեսք ունենաք և հիացնեք շրջապատի մարդկանց Ձեր կառուցվածքով, վստահե´ք Օրսոթեն Սլիմին: Ընդ որում, պետք չի մոռանալ, որ դերերն, ըստ էության, խաղ են: Մենք ինքներս պիտի որոշենք՝ ցանկանո՞ւմ ենք արդյոք հետևել նրանց, թե ոչ: Դերային տիպիկ մոդելներին երբեմն կարելի է և պետք է մարտահրավեր նետել: Չէ՞ որ կանոնները նրա համար են, որ դրանք խախտեն: