Երեւանում իրականացվում են ձնամաքրման աշխատանքներ


12:30 , 9 հունվար, 2015

Երեւանում իրականացվում են ձնամաքրման աշխատանքներSlaq.am-ը գրում է․

Վաղ առավոտից տեղացող ձյան մաքրման աշխատանքներ են իրականացվում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Առաջնահերթ ուշադրության կենտրոնում են հատկապես գլխավոր եւ երկրորդական փողոցները՝ անխափան երթեւեկության ապահովման նկատառումով:

Զուգահեռաբար իրականացվում են նաեւ մայթերից ձնահեռացման եւ աղ ու ավազով մշակման աշխատանքներ: Ձնամաքրման աշխատանքներում քաղաքապետարանի համապատասխան օղակների հետ միասին ներգրավված են բոլոր վարչական շրջանների կոմունալ ծառայությունները:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ աշխատանքների ընթացքը տեղերում համակարգում են վարչական շրջանների ղեկավարները: