Ընկերներիդ խարիզմայով գերազանցելու 14 միջոց


12:50 , 9 հունվար, 2015

 14  Ձեռքերով խոսքը։ Միգուցե դա է պատճառը, որ իտալացի տղամարդիկ այդքան գրավիչ են, ինչևէ կասկած չկա, որ խոսելիս ձեռքերն օգտագործելն ավելի ինքնավստահ, ոգևորված ու բանիմաց տպավորություն է թողնում։


 13  Թեթև հպումները։ Հպումը կարող է սիրախաղի ու ջերմության արտահայտման ձև լինել, սակայն միշտ չէ, որ դա ռոմանտիկ դրսևորում ունի։ Ճիշտ ու տեղին արված հպումը կարող է երկուսին մտերմության զգացում փոխանցել ու դրական ազդեցություն ունենալ թե՛ անձնական, թե՛ գործնական հարաբերություններում։

 12  Հարգանք մյուսների հանդեպ։ Ոչ ոքի երբեք մի նվաստացրու և ոչ էլ բարձր դասիր։ Մյուսներին հավասարի պես վերաբերվելով՝ դու ավելի համեստ ու խարիզմատիկ կերպար ձեռք կբերես։

 11  Ժպիտ։ Սրա մասին հաճախ կարելի է լսել և պետք է նշել, որ սա իսկապես աշխատող տարբերակ է։ Ժպիտը ձայնին ավելի ջերմ տոն է հաղորդում ու ավելի դրական ու ընկերական կերպար հաղորդում քեզ։

 10  Բանիմաց ներկայանալը։ Ընդհանուր պատկերացում ունեցիր այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում աշխարհում, քաղաքում և այլն։ Մենք ավելի հաճախ վստահում ու հավանում ենք այն մարդկանց, ովքեր խելացի են։ Դա նաև օգնում է ավելի հեշտությամբ զրույցը սկսել ու շարունակել։

 9  Բարությունն ու բարեկրթությունը։ Քաղաքավարությունը ու մյուսների հանդեպ լավ վերաբերմունքը նշանակում է, որ նրանք ավելի հաճախ կընդառաջեն խնդրանքներիդ ու քեզ դրականորեն կընդունեն։

 8  Կարեկցանք։ Ցույց տուր, որ հասկանում ես մարդկանց ու այն իրավիճակը, որում նրանք հայտնվել են։ Խոսքը ոչ թե խղճահարության մասին է, այլ ցույց տալու այն, որ հասկանում ես նրանց զգացմունքները և պատրատ ես այնտեղ լինել, երբ քո կարիքն ունենան։

 7  Ունկնդիրներին «կարդալը»։ Պատասխանիր մյուսների ժեստերին  ու համապատասխանաբար փոխիր քո վարքը կամ խոսքը։ Խարիզմատիկ մարդն ուշադրություն է դարձնում այն մարդկանց հետաքրքրություններին, ում հետ գործ է ունենում։

 6  Պատմություններ պատմիր։ Փոխկապակցված պատմություններ պատմիր պարզապես փաստեր ներկայացնելու փոխարեն։ Այնպիսի տոնով խոսիր, որ մարդկանց համար թե՛ հետաքրքիր, թե՛ պարզ ու հասկանալի լինի։

 5  Բացիր ինքդ քեզ։ Խոցելի լինելը թույլ կտա քեզ ավելի արագ ու խորը կապվել մյուսների հետ։ Քո զգացմունքների մասին փորձիր ազնվորեն, առանց վախենալու ու առանց նախապես պատրաստվելու խոսել։ Սա կարող է դժվար լինել շատերի համար, այնպես որ կամաց-կամաց փորձիր սովորել դրան։ 

 4  Լավատես եղիր։ Լավատեսությունը կարող է վարակիչ լինել։ Փորձիր լավագույնը գտնել կյանքի իրավիճակներում ու, ապագայի նկատմամբ լավատես լինելով, քաջալերիր մյուսներին նույնպես լավատես լինել։

 3  Հայացքի կապը։ Մարդու աչքերի մեջ նայելը հետաքրքրվածության ու նրանց վրա կենտրոնացած լինելու նշան է։

 2  Ինքնավստահություն։ Ինքնավստահությունը ցույց է տալիս, որ վստահ ես ինքդ քո վրա, դա նաև թույլ կտա մյուսներին վստահել ու ավելի հարմարավետ զգալ քո կողքին։ 

 1  Ուշադրություն դարձրու։ Առավել խարիզմատիկ լինելու համար պետք է ուշադրություն դարձնես մարդկանց։ Ուշադրություն դարձրու, երբ նրանք խոսում են ու մասնակցիր զրույցին։ Բոլորն էլ սիրում են ուշադրությունը, այնպես որ տուր այն նրանց։ Հետաքրքիր երևալու համար հետաքրքրված եղիր։