Սերժ Սարգսյանը շնորհավորել է Օֆելյա Համբարձումյանին


12:13 , 9 հունվար, 2015

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Օֆելյա ՀամբարձումյանինSlaq.am-ը գրում է․

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանին՝ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ:

«Տասնամյակներ շարունակ Դուք եղել եք ոչ միայն հայ ժողովրդական երգի անզուգական կատարող, այլեւ հայ երգարվեստը բարձրացրել եք նոր մակարդակի: Ձեր երգով հիացել, ոգեշնչվել ու դաստիարակվել են սերունդներ՝ ինչպես հայրենիքում, այնպես էլ սփյուռքում:

Ձեր բարձր արվեստով նպաստել եք հայ երգի տարածմանն ու հանրահռչակ-մանը՝ վայելելով համաժողովրդական մեծ սեր:

Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանիկ կյանք եւ ամենայն բարիք»,-ասված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում: