«Բարգավաճ» Եվրոպան՝ ներկայացված բոլորովին այլ կողմից (PHOTO)


12:32 , 9 հունվար, 2015

Վերջին ժամանակներում հաճախ ենք տեսնում հոդվածներ, որոնցում ներկայացվում է Եվրոպայի լուսավոր ու շքեղ կողմը, սակայն արի ու տես, որ դասակարգերի բևեռացումը համատարած է ու չի շրջանցել անգամ Եվրոպային։ Այստեղ էլ են հանդիպում ծայրահեղ աղքատ մարդիկ, բախտի քմահաճույքին մատնված անօթևաններ, չքավորության ճիրաններում հայտնված երեխաներ, փլատակներ ու անմխիթար վիճակում գտնվող շենքեր։ Այո, եվրոպական երկրների մեծ մասը զարգացած են, սակայն հարուստի ու աղքատի միջև գոյություն ունեցող հսկայական անդունդը նկատվում է ամենուրեք։ Գուցե Եվրոպայում ավելի շատ հնարավորություններ են ընձեռվում ներուժ ունեցող մարդկանց, սակայն այստեղ էլ հնարավարություններն անսահմանափակ չեն և բոլորը եվրոպացիները չէ, որ ապրում են բարեկեցիկ կյանքով։ Այնպես որ շատ չզարմանաք, երբ տեսնեք այս լուսանկարները։