11:54 , 9 հունվար, 2015
1in.am-ը գրում է․
Թուրինի «Յուվենտուս»-ը մտադիր է առաջիկա ամռանը ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Էդիսոն Կավանիի տրանսֆերը:
Ֆուտբոլիստը դիտարկվում է որպես Կարլոս Տևեսի փոխարինող, ով կարող է լքել թուրինյան ակումբը 2016 թվականի ամռանը գործող պայմանագրի ժամկետն ավարտվելուց հետո:
Սակայն թուրինցիները Կավանիի տրանսֆերը գնելու համար գումար կարող են ստանալ միայն այն դեպքում, եթե վաճառեն թիմի առաջտարներից մեկի իրավունքները: Ավելի հավանական է Պոլ Պոգբայի թեկնածությունը, ում տրանսֆերի համար պատրաստ են լուրջ գումար վճարել եվրոպական բազմաթիվ ակումբներ: