Ջերմուկում մի քանի մեքենա արգելափակվել են ձյան մեջ


11:10 , 9 հունվար, 2015

Ջերմուկում մի քանի մեքենա արգելափակվել են ձյան մեջYerkir.am-ը գրում է․

Հունվարի 9-ին, ժամը 02.41-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում` «Ջերմուկ Գրուպ»  ՓԲԸ-ի մոտակայքում, ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Կ. Մ.-ի «Օպել» մակնիշի 34 RZ 143 պետհամարանիշի ավտոմեքենան: