Հրդեհ կահույքի արտադրամասում


10:06 , 9 հունվար, 2015

Lurer.com-ը գրում է․

Հունվարի 9-ին, ժամը 06.59-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Դսեղ գյուղի սկզբնամասում գտնվող կահույքի արտադրամասում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:


Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.28-ին:

Նախնական տվյալներով այրվում է արտադրամաս (մոտ 100 քմ). տուժածներ չկան:

Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: