Ժերար Դեպարդյեն միացել է Charlie Hebdo-ի աջակցության ակցիային


08:15 , 9 հունվար, 2015

1in.am-ը գրում է․

B61a3AECMAAbOCW.jpg-large

Ֆրանսիացի և ռուս դերասան Ժերար Դեպարդյեն միացել է Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի աջակցության ակցիային, որի գրասենյակի վրա զինված հարձակում էր կատարվել: Այս մասին հաղորդվում է iTele ֆրանսիական հեռուստաալիքի թվիթերյան էջում:

Հեռուստաալիքի կողմից տեղադրված լուսանկարում Դեպարդյեն ձեռքում պահել է թուղթ, որի վրա գրված է՝ «Je suis Charlie» (Շարլին ես եմ): Նշվում է, որ լուսանկարն արվել է Թուրքիայում, որտեղ էլ այժմ գտնվում է դերասանը:

Ներկայում Փարիզի փողոցներում անցկացվում են հանրահավաքներ՝ ի հիշատակ ահաբեկչության զոհերի:

https://pbs.twimg.com/media/B61a3AECMAAbOCW.jpg:large