Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին Էյֆելյան աշտարակի լույսերը հանգցրել են‏


05:55 , 9 հունվար, 2015

1in.am–ը գրում է.

455545167

Փարիզում Էյֆելյան աշտարակի լուսավորությունը հինգշաբթի անջատել են՝ ի հիշատակ Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի վրա հարձակման 12 զոհերի, գրում է RIA Novosti-ն:

Ֆրանսիայի մայրաքաղաքի գլխավոր տեսարժան վարի լույսերն անջատել են տեղի ժամանակով ժամը 20:00-ին: Հինգ րոպե անց դրանք կրկին վառվել են՝ ի նշան կյանքի շարունակության:

Նման ակցիայի նախաձեռնությամբ հանդես է եկել մայրաքաղաքի քաղաքապետ Անն Իդալգոն: Նրա կոչով հանրապետության հրապարակում փարիզցիները միտինգ են հավաքվել. ի հիշատակ զոհվածների հազարավոր մարդիկ ծաղիկներ, մոմեր, մատիտներ և գրիչներ են բերել: Նրանցից շատերը վանկարկում են. «Մենք բոլորս Շառլի ենք»:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը չարագործները ներխուժել են Charlie Hebdo շաբաթականի խմբագրություն և 12 մարդու սպանել, ևս 11-ը վիրավոր են: