Բրազիլիայի երկնքում ՉԹՕ է պայթել


05:25 , 9 հունվար, 2015

НЛО взорвался в небе над БразилиейԱնցած տարվա դեկտեմբերի 28–ին Սանտա Ռիտա դու Պարդուի բնակիչները ՉԹՕ–ի ականատես եղան։ Անհայտ օբյեկտը երկնքում հզոռ շառաչյուն էր արձակում և կրակե հետքեր թողնում։ Սկզբում ականատեսները կարծել են, թե դա երկնաքար է։ Սակայն պայթյունից և վայր ընկնելուց հետո է պարզվել, որ թռչող օբյեկտն արհեստական ծագում ունի. դրա բեկորները վառելիքի բաքեր էին հիշեցնում։

Բրազիլացի գիտնականները հայտարարել են, որ պայթյունից 45 րոպե առաջ Պուերտո–Ռիկոյի երկնքում տեսախցիկներն անծանոթ օբյեկտ են ֆիքսել։ Գիտական փորձագետները փորձում են հասկանալ, թե դա ինչ օբյեկտ էր և ում էր պատկանում։ Ներկա պահին ուսումնասիրվում են ՉԹՕ–ի բեկորներ։