03:25 , 9 հունվար, 2015Մորրիսոնների ընտանիքը վաղուց էր երազում սեփական տան մասին։ Էնդրյուն և Գաբրիելլան մի քանի տեղ էին աշխատում, որպեսզի կարողանային հարմարավետ տան համար գումար կուտակել։ 10 տարի անց զույգը որոշեց օգտագործել բոլոր խնայողությունները և իրենց ընտանեկան բույնը կառուցել։ Դրա համար նրանց հարկավոր եղավ ընդամենը 22 հազար դոլար։
Այսօր Մորիսսոներն այլևս չեն մտածում վարկի մասին

Տան ընդհանուր մակերեսը 20ք/մ է, սակայն կոմպակտ դիզայնի շնորհիվ այն ոչ մի բանից զրկված չի։

Փոքրիկ խոհանոցը բավական հարմարավետ է թվում։


Տանը տեղ գտնվեց նաև ընթերցասրահի համար, իսկ ճաշի սեղանը հեշտությամբ վերածվում է աշխատանքայինի։

Հաստատության ամեն մի սանտիմետրը խելամտորեն օգտագործվում է։

Երկրորդ հարկում տեղավորված է երկտեղանոց մահճակալը։
Դրա դիմաց` հարմարավետ հյուրասենյակը
Սանհանգույցը ևս, ինչպես հարկն է, կահավորված է։


Այս տունը ևս մեկ առավելություն ունի. այն անիվների վրա է, և զույգը կարող է դրանով ազատ ճանապարհորդել։

Նայելով այս տանը՝ հասկանում ես, որ մեծ սենյակներն իրականում այդքան էլ հարմարավետ չեն։
Իսկ տան կառուցումից հետո Մորրիսոնները հասկացան, որ երջանկությունն ամենևին շքեղության մեջ չէ։
