00:46 , 9 հունվար, 2015Esem.am-ը գրում է.
Դերասանուհի, հաղորդավարուհի Դիանան Մալենկոն ESem.am-ի հետ զրույցում խոստովանեց, որ իր տոնական տրամադրությունն անցնում է աշխատանքի մեջ, քանի որ նախատոնական շրջանում ունենում է շատ նկարահանումներ, կեսգիշերին վարում է Հանրապետության հրապարակի միջոցառումը, իսկ Ամանորի օրերին խաղում է տոնական ներկայացումներում:
«Տարեվերջը շատ ծանրաբեռնված է լինում: Այդ ամենը մի կողմից շատ հաճելի է, մյուս կողմից՝ աշխատանքը, միևնույնն է, պարտավորեցնող է: Երբեմն հոգնում ես դրանից թե՛ ֆիզիկապես, թե՛ մտապես, սակայն եթե ընտրել ես այդ ուղին, պետք է «տակից դուրս գաս»:)»,- նշեց Դիանան:

Դերասանուհին շեշտեց, որ Ամանորն իր ամենասիրելի տոնն է, քանի որ հեքիաթային է: «Ոչ մի ուրիշ տոն այդպիսի զգացողություններ չի պարգևում ինձ, սակայն պիտի խոստովանեմ, որ վերջին տարիներին ծանրաբեռնվածությանս պատճառով մի փոքր կորցրել եմ այդ հեքիաթը: Ամեն դեպքում փորձում եմ իմ կյանքում պահել այդ բալանսը, այդ տարամադրությունը պահեմ իմ մեջ: Ի վերջո՝ մենք ենք ստեղծում այն տրամադրությունը, որի մեջ ուզում ենք լինել»,- նշեց Դիանան:
Հաղորդավարուհու խոսքով՝ հավատում է Ձմեռ պապիկին: «Անկեղծ ասած, չեմ հիշում՝ երբ եմ վերջին անգամ նամակ գրել նրան, բայց այդ երևույթը հետաքրքիր է»,- ասաց դերասանուհին, ով անպայման երազանք է պահում կախարդական գիշերը:

«Ամենահետաքրքիրը հենց 12-ին հրավառության տակ երազանք պահելն է, որն անպայման իրականանում է»,- նշեց Դիանան ու բոլոր նրանց, ովքեր ուզում են, որ իրենց երազանքն իրականանա, հրավիրեց Հանրապետության հրապարակ:) Նրա խոսքով՝ նախորդ տարվա երազանքն աշխատանքային էր, որն իրականացել է: «Այս տարի մեր աշխատակիցներից մեկը բերեց մի թուղթ, որի վրա ես 3 ցանկություն եմ գրել՝ սեր, միտք, բնություն: Ուզում եմ՝ այս տարի այդ ամենն իմ մեջ շատանա»,- ասաց հաղորդավարուհին:
Դիանան այս տարի միտումնավոր չի ընդունել աշխատանքային երկրորդ առաջարկ, որպեսզի տոնը նշի ընկերների հետ: «Ընտանիքիս հետ մինչև հապարակ գնալն եմ նշելու Նոր տարին: Ամեն տարի հարամ եմ անում:) Նախապես սեղան ենք նստում, խփում բաժակները և մեկ էլ հաջորդ տարի ենք տեսնվում:)»,- ասաց 19-ամյա հաղորդավարուհին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ