Մանկական մուլտֆիլմերը լի են դաժանությամբ. զգուշացնում են գիտնականները


23:49 , 8 հունվար, 2015

tvdeti1in.am-ը գրում է․

Լոնդոնի Համալսարանական քոլեջում անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մանկական մուլտֆիլմերը այնքան էլ անվտանգ չեն: Պարզվում է, որ մուլտֆիլմերի կերպարները երկու անգամ ավելի շատ են մահանում, քան ֆիլմերի հերոսները, գրում է The Hindustan Times-ը:

Մուլտֆիլմերը համեմատել են մեծահասակների համար նախատեսված, ամենաշատ դիտված ֆիլմերի հետ: Ուսումնասիրողները այնպիսի ֆիլմեր են ընտրել, որոնք նկարահանվել են նույն տարում, ինչ ուսումնասիրությանը մասնակից յուրաքանչյուր մուլտֆիլմ:

Պարզվել է, որ մանկական մուլտֆիլմերի գլխավոր հերոսները 2.5 անգամ ավելի հաճախ են մահացել, քան մեծահասակների համար նախատեսված ֆիլմերի կերպարները: Մուլտֆիլմերի գլխավոր հերոսների ծնողները մեծահասակների ֆիլմերի կերպարների հետ համեմատած հինգ անգամ ավելի հաճախ են մահացել: