23:59 , 8 հունվար, 2015
Ցավոք սրտի, վերջին շրջանի ահաբեկչությունները ցույց տվեցին, որ մարդը դեռ շատ հեռու է մարդ լինելուց։ Ես ոչ արյունարբու եմ, ոչ էլ բնույթովս դաժան, սակայն գտնում եմ, որ շատ վաղաժամ է մահապատիժը վերացնելը՝ որպես զազրելի հանցանքի արդարացի հատուցում։
ԱՄՆ-ը այն հազվադեպ զարգացած երկրներից է, որտեղ մահապատիժը դեռ պահպանվում է։ Դա ես շատ դրական բան եմ համարում ԱՄՆ-ի համար։
Սակայն ԱՄՆ-ում էլ են սկսել դաժան հանցագործներին հովանավորել։ Ոչ մի դեղագործական ֆիրմա չի համաձայնվում մահապատժի իրականացման համար հանցագործին սատկեցնելու դեղն արտադրել։ Բանտերը լցվել են զազրելի հանցանքներ կատարած և մահապատժի դատապարտված հանցագործներով, դեղ չունեն բանտերում, որպեսզի դրանց կյանքին վերջ տան ու մաքրեն մարդկությանն այդ աղտերից։