22:17 , 8 հունվար, 2015Esem.am-ը գրում է.
Դերասան Դավիթ Մարդյանը վստահ է, որ Ամանորը մեծ սիրով է դիմավորել: Երբ Դավթից ճշտեցինք, նամակ գրո՞ւմ է Ձմեռ պապին, թե ոչ, ասաց. «Ձմեռ պապին նամակ գրելու փոխարեն Աստված պապիկին եմ աղոթում»: Պատասխանելով ESem.am-ի ամանորյա հարցերին, դերասանը նշեց նաև, որ այս տարի ևս զգաց ժողովրդի կողմից սիրված լինելը, ինչը շատ կարևոր է իր համար:

- Եթե Ձմեռ պապի լինեիք…
- Մարդկանց անսահման ժպիտ, բարություն, փոխադարձ հարգանք ու սեր կբերեի ու կապ չունի իրար ճանաչում են, թե ոչ: Իսկ գումարը կապ չունի երջանիկ լինելու համար:
- Ինչո՞վ նշանավորվեց 2014-ը:
- Մի քիչ անհաջող տարի էր հիվանդությունների պատճառով, բայց հաստատ ձեռքբերումներ ևս եղան: Պոզիտիվ եմ նայում կյանքին, ու կարծում եմ, ամեն մարդ կարող է իր կյանքը փոխել դեպի լավը, իհարկե, Աստծո օգնությամբ ու օրհնությամբ:
- Ո՞րն է Ամանորը նշելու լավագույն վայրը:
- Վայրը կարևոր չէ, կարևորը ջերմ միջավայրն է:
- Ե՞րբ և ո՞ւմ հետ եք զարդարում տոնածառը:
- Երևի 11-12 տարեկանից հետո տոնածառ չեմ զարդարում: Շատ բարի մայրիկ ունեմ, ով զբաղվում է դրանով:
- Ո՞վ է Ամանորի գիշերվա լավագույն հյուրը:
- Բոլորը:
- 3 ուտեստ, որ պետք է լինի ամանորյա սեղանին :
- Մայրիկիս պատրաստած քյուֆթան, թաբուլեն և եգիպտացորենով աղցանը:
- Մինչև քանի տարեկանն եք հավատացել Ձմեռ պապիկին:
- Առհասարակ հրաշքների հավատում եմ, իսկ Ձմեռ պապին մինչև 6-7 տարեկանն եմ հավատացել:
- Ինչպե՞ս եք բացահայտել նրան:
- Որոշ դեպքերից հետո բացահայտեցի: Մի անգամ հայրիկիս բռնացրի Ձմեռ պապի հագուստով, մի անգամ էլ մեր հարևանին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ