Էյֆելյան աշտարակի լույսերը կհանգեն՝ ի հիշատակ փարիզյան ահաբեկչության զոհերի


21:56 , 8 հունվար, 2015

918964302Araratnews.am-ը գրում է.

Ֆրանսիայի մայրաքաղաքի գլխավոր տեսարժան վայրը՝ Էյֆելյան աշտարակի լույսերն այսօր տեղական ժամանակով 20:00-ին կհանգեն՝ ի հիշատակ Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի խմբագրությունում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի:

Ինչպես հաղորդում է France-Presse-ը, լույսերի անջատման որոշումն ընդունել է ֆրանսիական մայրաքաղաքի քաղաքապետ Անն Հիդալգոն:

Ավելի վաղ նա քաղաքի բնակիչներին կոչ էր արել այսօր երեկոյան նոր ցույցով համերաշխություն հայտնել ահաբեկչության հետևանքով տուժածների և զոհերի ընտանիքներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ