Չար կատակները կարող են լուրջ հետևանքներ ունենալ


21:55 , 8 հունվար, 2015

Ամերիկյան «United Airlines» ավիաընկերության Բոինգ 747-ը պատրաստվում էր հերթական թռիչքի, երբ անձնակազմի 13 անդամները, մոտենալով օդանավին, դրա հետևի մասում հայտնաբերեցին այս «Bye bye»-ը և տարօրինակ դեմքերը... Նրանք հրաժարվեցին թռչել՝ կասկածելով, որ ահաբեկչություն է նախապատրաստվում... Չկարողանալով համոզել անձնակազմին՝ ընկերությունը ստիպված եղավ չեղյալ հայտարարել չվերթը, բայց նաև աշխատանքից հեռացրեց բոլոր 13-ին, այսինքն «bye bye» ասաց նրանց... Այս շաբաթ նրանք դատարանում բողոքարկել են ընկերության ղեկավարության որոշումը... Չար կատակներն, ինչպես տեսնում եք, կարող են լուրջ հետևանքներ ունենալ...