Ցավոք սրտի, շատ հաճախ, քաղաքակիրթ աշխարհը լուռ է


21:48 , 8 հունվար, 2015

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին այսօր հայտարարեց, որ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունը պատերազմ է քաղաքակիրթ աշխարհի դեմ բարբարոսների կողմից, և կոչ արեց քաղաքակիրթ մարդկությանը համախմբվել նման ծայրահեղ ուժերի դեմ պայքարում: 
Քաղաքակիրթ աշխարհը պետք է վերջապես հասկանա, որ վերջին տասնամյակներում հայ ժողովուրդն ամեն օր կռիվ է տալիս նման ագրեսոր և բարբարոս ուժերի դեմ՝ այդ պայքարում զոհելով երիտասարդ սերնդի լավագույն ներկայացուցիչներին և, ցավոք սրտի, շատ հաճախ, քաղաքակիրթ աշխարհը լուռ է: 
Մենք՝ հայերս, քաղաքակիրթ աշխարհի մի կարևորագույն և շատ հին մասնիկն ենք, և քաղաքակիրթ աշխարհը կհաղթի, եթե աշխարհի մեծերը վերջ տան երկակի ստանդարտների քաղաքականությանը: