Բանակում նորից զինվոր է զոհվել, ու ադրբեջանական գնդակը էստեղ կապ չունի


12:46 , 1 հոկտեմբեր, 2012

Հայաստանի պաշտպանության նախարարությունը խորը ցավով տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության սահմանների եւ հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու   ընթացքում, ս.թ. հոկտեմբերի 1-ին  ոչ մարտական պայմաններում զոհվել է ՀՀ ԶՈւ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Մնացական Թորգոմի Մնացականյանը՝ ծնված 1994թ.:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը եւ իր զորակցությունը հայտնում զոհվածի ընտանիքների անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:

Պատահարի մանրամասներ կհաղորդվեն լրացուցիչ: