Այս ամենից հետո Եվրոպայում շատ ծանր օրեր են սպասվում անմեղ մահմեդականների համար


20:00 , 8 հունվար, 2015

Այսօր Ֆրանսիայի դեպքերի հետ կապված գրառումս ոչ միանշանակ ընդունվեց: Ես դա գիտեի: Հիմա մի քիչ ավելի պարզ գրեմ: Ահաբեկիչների արարքին արդարացում չկա, բայց չի կարելի նաև ծաղրել ու վիրավորել: Խոսքի ազատությունը շատ լավ բան է, բայց այն գեղեցիկ է, երբ չափի մեջ է: Հումորը գեղեցիկ է, երբ չի հասնում ծաղրանքի: Հեսա կբռնեն 12 հոգու սպանողներին, ու մեծ քաշքշուկ կսկսի դատարանում, որը վերջում շուի կվերածվի:

Այս ամենից հետո Եվրոպայում շատ ծանր օրեր են սպասվում անմեղ մահմեդականների համար: Ապրենք սիրով ու չվիրավորենք միմյանց: