22:45 , 8 հունվար, 2015
Lurer.com-ը գրում է․
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ոչ միայն հաջողություններ է գրանցում ակումբի կազմում, այլ նաև անհաջող ռեկորդներ:
Իտալացի մասնագետը մադրիդյան թիմի պատմության մեջ դարձավ առաջին մարզիչն, ով մադրիդյան դերբիում պարտվել է երեք անգամ անընդմեջ:
Հիշեցնենք, որ Անչելոտիի թիմը երեկ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում 2:0 հաշվով զիջել է «Ատլետիկոյին»:
Ավելի վաղ, «Արքայական ակումբը» մադրիդյան մյուս թիմից պարտվել էր Իսպանիայի առաջնության երրորդ տուրի շրջանակներում՝ 1:2 հաշվով, ինչպես նաև Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության պատասխան խաղում՝ 0:1 հաշվով: