Հրազդան-Սևան–Մարտունի ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց


22:05 , 8 հունվար, 2015

Հրազդան-Սևան–Մարտունի ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույցAravot.am-ը գրում է․

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ի ժամը 18.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Ձնաբքի հետևանքով փակ են  Վարդենյաց լեռնանցքը և Սոթք – Քարվաճառ ավտոճանապարհը: Դժվարանցանելի են Սպիտակի ոլորանները, Գյումրի – Աշոցք – Տաշիր և Գյումրի – Ամասիա ավտոճանապարհները: Հրազդան – Սևան – Մարտունի ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Ապարան, Թալին քաղաքներում և Արագած գյուղում, Տիգրանաշենի ոլորաններում առկա է մառախուղ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ