19:42 , 8 հունվար, 2015
Armlur.am-ը գրում է․
Հունվարի 6-ին Տավուշի մարզի Վազաշեն գյուղում մի խումբ երիտասարդների միջև տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է 22-ամյա Սամսոն Մելքումյանի սպանությամբ: Սամսոն Մելքումյանը Վազաշենին կից գյուղի` Այգեհովիտի բնակիչ էր: Armlur.am-ին համայնքի ղեկավար Լևոն Գրիգորյանը հայտնեց, որ Սամսոնը բարձրագույն կրթություն ուներ, տիրապետում էր մի շարք մարզաձևերի: «Այգեհովիտում էր աշխատում: Վազաշենում վիճաբանություն էր եղել, ծեծկռտուք, արդյունքում` այսպիսի բան: Մասնակիցներից մի քանիսն էլ են Այգեհովիտից, արդեն ձերբակալվել են»,- հավելեց մեր զրուցակիցը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ