19:02 , 8 հունվար, 2015Panorama.am-ը գրում է․
«Շառլի Էբդո» ամսագրի խմբագրության հարձակման մեջ կասկածվող եղբայրներ Շերիֆ և Սաիդ Կուաշին հայտնաբերվել են Ֆրանսիայի հյուսիսում: Լուրը հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով Agence France-Presse-ին:
Agence France-Presse-ի հաղորդմամբ` նրանց ճանաչել է բենզալցակայանի աշխատակիցը: Այսօր Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնևը հայտարարել է 7 հոգու ձերբակալության մասին, ովքեր կարող են առնչություն ունենալ հարձակման հետ:
Արդեն ձերբակալվել են Կուաշի քույրը, նրա ամուսինը, ինչպես նաև Սաիդ Կուաշի կինը, ովքեր կասկածվում են այս գործին առնչության հետ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ