18:56 , 8 հունվար, 2015
Araratnews.am-ը գրում է․
Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի նոր համարը, որ թողարկվելու է հրեշավոր ահաբեկչությունից մեկ շաբաթ անց՝ մյուս չորեքշաբթի, թողարկվելու է սովորական 60 հազարի փոխարեն 1 միլիոն տպաքանակով: Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը՝ հղում կատարելով պարբերականի փաստաբան Ռիշար Մալկային:
Համարը բաղկացած է լինելու 8 թերթից, ինչը 2 անգամ քիչ է սովորական ծավալից: Խմբագրատանն աջակցում են Canal+ և Monde մեդիախմբերը, իսկ աշխատակիցներին արդեն իսկ գրասենյակ է հատկացրել Liberation թերթի խմբագրատունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ