Հասնո՞ւմ ա... Ուրեմն ձեզ էլ ա հասնում...


18:12 , 8 հունվար, 2015

Նրանց, ովքեր արդարացնում են իմ ֆրանսիացի գործընկերների՝ լրագրողների սպանությունը, միայն մի խորհուրդ կարող եմ տալ: Գնացեք ու ձեր այդ դիրքորոշումը հայտնեք զոհվածների հարազատներին: Եթե նրանք, այնուամենայնիվ, բավարարվեն ընդամենը ձեզ հայհոյելով, ուրեմն դուք սխալ եք՝ հանդուրժողականությունն է հաղթում... Իսկ եթե չդիմանան ու լինչի դատաստան տեսնեն ձեզ հետ, ուրեմն դուք ճիշտ էիք՝ բռնությունն արդարացված է... Բայց եթե ասում եք՝ «Հասնում ա», ուրեմն ձեզ էլ ա հասնում...