17:52 , 8 հունվար, 2015
1in.am-ը գրում է․
Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսն իր կարծիքն է հայտնել «Ատլետիկո»-ի դեմ դերբիի մասին:
«Պատասխան հանդիպմանը բազմաթիվ խնդիրներ կլինեն: Մրցակիցը կարող է հիանալի գործել պաշտպանության գծում: Հաղթելը դժվար կլինի, բայց հնարավոր: Մենք հավատում ենք մեր ուժերին: 2 գնդակի տարբերությունը չեզոքացնելը դժվար է, բայց ոչ անհնար:
Սեփական հարկի տակ պետք է միայն հաղթենք: Այո, առաջին հանդիպմանը պարտվել ենք: Մրցավարը փորձում էր արդար դատել, բայց վերջնամասում սխալվեց»,- Marca-ն մեջբերում է կոլումբիացի ֆուտբոլիստի խոսքերը: