17:44 , 8 հունվար, 2015Բոլորին է ծանոթ հետևյալ սյուժեն. երիտասարդ փխրուն աղջիկ, նախընտրելի է աղքատիկ հագնված, գտնվում է տանը մենակ, երբ հանկարծ հեռախոսը զանգում է: Նա վերցնում է լսափողը և լսում անծանոթ ձայն, որը սպառնում է սպանել իրեն: Եթե սցենարիստներն ալարկոտ տրամադրություն ունենան, զանգահարողը կարող է թաքնված լինել հերոսուհու տանը:
Սակայն, պատահում է նաև այնպես, որ իրական կյանքում մարդիկ ստանում են ոչ պակաս տարօրինակ և անհասկանալի զանգեր, որոնք արժանի են սարսափ ֆիլմերին և ընթացքում իսկապես չարաբաստիկ գաղտնիքներ են ի հայտ բերում:
1. Անավարտ հեռախոսազանգ

2008 թվականին 19-ամյա ուսանող Բրենդոն Սուոնսոնը (Brandon Swanson) տուն էր վերադառնում անցկացրած հաճելի երեկոյից հետո, երբ հանկարծ նրա մեքենան ընկավ ջրափոսի մեջ` ինչ-որ տեղ «Ճահճային Ճտքակոշիկներով Սատանա» անվամբ տեղանքի մոտ` Մինեսոտա նահանգում: Տղան բավականաչափ սարսափ ֆիլմեր էր նայել, որպեսզի կարողանար գլխի ընկնել, որ այդ իրավիճակը իդեալական կերպով համընկնում է ինչ-որ չարաբաստիկ աղբի հետ: Այդ իսկ պատճառով նա զանգահարեց ծնողներին և խնդրեց գալ իր հետևից:
Սակայն, որդուն գտնելը, պարզվեց, այդքան էլ հեշտ չէր: Ավտոմեքենան չհայտնաբերելով այն վայրում, որը նկարագրել էր Բրենդոնը, ծերուկները որոշեցին զանգահարել նրան, սակայն վերջինս անհասանելի էր ավելի քան 45 րոպե: Երբ վերջապես կապ հաստատեցին նրա հետ, Սուոնսոնը հայտարարեց, որ քաղաքից ոչ հեռու լույսեր է տեսել, և որ ինքն այդ ուղղությամբ է գնում, սակայն իրական սարսափ պատեց ծնողներին, երբ նա հանկարծ արտաբերեց. «Օ՜, գրո՜ղը տանի»:
Նախքան հայրը կհասցներ դիտողություն անել որդուն հայհոյանքի համար, զանգն ընդհատվեց: Հարյուրավոր կամավորներ և 34 որոնողական շներ գործի դրվեցին, սակայն 120 օր անց հայտնաբերեցին միայն նրա ավտոմեքենան: Այդ դեպքում, գրողը տանի, ի՞նչ էր պատահել նրա հետ:
Ոչ մի նշան չկար սպանության կամ վկայության այն բանի, որ Սոունսոնը որոշել է ինքնակամ անհետանալ: Հեռախոսազանգերի ձայնագրությունները ցույց տվեցին, որ երիտասարդը ճիշտ չէր հասկացել իր գտնվելու վայրը: Վերջին հեռախոսազանգի ժամանակ նա գտնվում էր քաղաքից մոտ 32 կմ հեռավորության վրա, որի ուղղությամբ էլ, ըստ Սոունսոնի խոսքերի, ինքը գնում էր: Առաջադրվեց ենթադրություն, որ պատանին կարող էր ընկնել մոտակա գետի մեջ, սակայն այստեղ ևս որոնումներն արդյունք չտվեցին: Դրան գումարած՝ անհետացմանը հաջորդող երկու օրը նրա հեռախոսին զանգահարելիս զանգերը գնում էին: Եթե նա խեղդվել էր գետում, նշանակում է հեռախոսն իր մոտ չէր եղել:
Հարկ կա՞ ասելու, որ «Օ՜, գրո՜ղը տանի» արտահայտությունը վերջինն է, որ կցանկանայիր լսել սիրելի մարդուց` նրա անհետացումից առաջ: Եթե դա լիներ սարսափ ժանրի ֆիլմ, վերջում կտեսնեինք էլեկտրական սղոցով հոգեկան մարդասպանի կամ ինչ-որ անհայտ հրեշի: Սակայն իրական կյանքում վախենալու իրավիճակում հայտնված մարդիկ չեն մտածում այն մասին, որ տեսախցիկի վրա ձայնագրեն այն ամենն, ինչ տեսնում են, այն պատճառով մենք կարող ենք երբեք էլ չիմանալ, թե ինչին էին վերաբերում «Օ՜, գրո՜ղը տանի» բառերը:
2. Տասնյակ տարի տևած հեռախոսային ահաբեկչություն

1970-ական թվականներին Բաշիր Կուշակժին լքեց հարազատ Լիբանանը և հաստատվեց Վաշինգթոնում, որտեղ հաջողությամբ բացեց մարոկկոյան ռեստորան: Նա ապրում էր ամերիկյան երազանքով, սակայն 1983 թվականին ինչ-որ հոգեկան մոլագարի թիրախ դարձավ, ով օրական մի քանի անգամ սպառնալիքներով զանգահարում էր նրան: Նույնիսկ իրենց ամենաագրեսիվ ձեռնարկումների ժամանակ սադրիչները ձանձրանում են միևնույն բանն անելուց և այլ բան են ձեռնարկում, սակայն Կուշակժին ստիպված էր համակերպվել հեռախոսային ահաբեկչի հետ ավելի քան իննը տարի:
Զանգահարողին անվանեցին «L’enfant», ինչը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է «երեխա», քանի որ նրա համար բավարար չէին հասարակ սպառնալիքները: Ավելի մեծ ազդեցություն թողնելու համար նա խոսում էր փոքրիկ աղջկա ձայնով: Ահաբեկչի թիրախը դառնում էին բոլոր այն մարդիկ, ովքեր այս կամ այն չափով կապված էին Կուշակժիի հետ` սկսած նրա հղի ընկերուհուց և վերջացրած ռեստորանի աշխատակիցներով: Շուտով սպառնալիքներն ավելի իրական բնույթ սկսեցին կրել, երբ տղամարդու ավտոմեքենայի վրա փորագրեցին Դավթի աստղը:
Թվում էր, թե ելք չկա: Նույնիսկ, երբ Կուշակժին մեկնեց Ֆիլադելֆիա իր քրոջ մոտ, նա շարունակում էր զանգեր ստանալ: Բանը հասավ նրան, որ այս դժբախտ մարդու մոտ նյարդային խանգրում տեղի ունեցավ, և նա հիվանդանոց ընկավ: Չնայած դրան, նրա ռեստորանում շարունակում էին զանգեր ստանալ:
Ի վերջո, FBI-ը հայտնաբերեց զանգերի աղբյուրը` դրանով իսկ հաստատելով, որ L’Enfant-ը հիվանդ երևակայության արդյունք չի: Չնայած այդ բացահայտումը ոչնչով չօգնեց գործին: Ընդհակառակը` զանգեր սկսեցին ստացվել տարբեր տաքսոֆոններից այնպիսի դադարներով, որ պարզապես չէին կարող ստացված լինել միևնույն անձից: L’Enfant-ի հետևում մի քանի մարդ էր կանգնած, որոնց նպատակը Կուշակժիին խելագարության հասցնելն էր: Դրա հետ կապված ծագում է մի պարզ հարց: Տեր Աստված, ինչի՞ համար:
Կարելի է ենթադրել, որ դա կապված էր Կուշակժիի կյանքում տեղ գտած մեկ այլ անախորժ դեպքի հետ: 1974 թվականին նրան Բեյրութում առևանգել էին և տանջել 5 օր շարունակ: Տղամարդուն հաջողվել էր փախչել ինքնասպանության փորձի շնորհիվ, որը նրա առևանգողներին ստիպել էր իրենց պատանդին հիվանդանոց տեղափոխել, որտեղ վերջինս օգնություն էր ստացել և ավելի ուշ թաքնվել: Ըստ Կուշակժիի, նրան առևանգողները պատկանում էին «Պաղեստինի ազատագրման կազմակերպություն» անվամբ ավազակային խմբավորմանը, և որ այդ խմբավորումը կարծել էր, թե ինքը ԿՀՎ-ի գործակալ է: Չնայած որ այս տարբերակը նման է իսկական զառանցանքի, բայց և այնպես ավելի լավ տարբերակ ամեն դեպքում ոչ ոք չունի:
Հնարավո՞ր է արդյոք, որ հանելուկային առևանգողները որոշել են գնալ Կուշակժիի հետևից Ամերիկա և գրեթե տաս տարի շարունակ զանգերով անհանգստացնել նրան այն բանի համար, որ նա խախտել է առևանգողի և պատանդի միջև սուրբ վստահությունը: Դա կարող ենք երբեք էլ չիմանալ, քանի որ զանգերը սկսել են դադարել 1990-ական թվականների կեսերին, ինչի պատճառով ԿՀՎ-ն, ի վերջո, այդ գործը փակեց: Հնարավոր է, L’Enfant-ը պարզապես դժվարության առաջ կանգնեց՝ անընդհատ տաքսոֆոն որոնելով:
3. Կենդանակերպը կապի՞ է դուրս եկել:

1970 թվականին 25-ամյա Դոնա Լասը բուժքույր էր աշխատում Կալիֆորնիա նահանգի Տախո գետի մոտ գտնվող խաղատանը գտնվող բուժօգնություն ցուցաբերելու համար նախատեսված կետում: Մի անգամ Լասի ղեկավարին և խաղատան վարձակալին զանգահարեց մի անծանոթ տղամարդ և հայտնեց, որ աղջկա բարեկամներից մեկը հիվանդացել է, և նա որոշ ժամանակով պետք է բացակայի քաղաքից:
Լասի ղեկավարը վատ բան կասկածեց և կապվեց իր աշխատակցուհու մոր հետ, ով հաստատեց, որ այդ պատմությունն իսկական անհեթեթություն է: Դոնայի ավտոմեքենան գտան կայանած նրա տան մոտ, սակայն աղջկա հետքն անգամ չկար: Վերջին գրառումը, որը նա արել էր ամսագրի մեջ հերթափոխի վերջանալու պահին, անավարտ տեսք ուներ, ասես ինչ-որ մեկը նրան ընդհատել էր:
Ոչ ոք չէր կարող պարզել Լասի գտնվելու վայրը կամ զանգողի ինքնությունը, մինչև որ վեց ամիս անց «San Francisco Chronicle»-ը խորհրդավոր մի բացիկ ստացավ: Այն հասցեագրված էր լրագրող Փոլ Էյվերիին, և եթե այս անունը Ձեզ ծանոթ է թվում, ապա, հավանաբար, դրանում մեղավոր է հարբած Ռոբերտ Դաունի կրտսերը, ով խաղացել է լրագրողի դերը Դևիդ Ֆինչերի «Կենդանակերպը» ֆիլմում:
Բացիկը պատմության ամենատխրահռչակ և չբացահայտված մարդասպաններից մեկի՝ Կենդանակերպի կողմից ստացված կոդավորված գրություններից ամենավերջինն էր: Մոլագարը ուղղակի կերպով չէր նշել Լասի անունը, սակայն ակնարկել էր, որ իր 12-րդ զոհին նա սպանել և թաղել է Տախո լճի մոտ: Քանի որ Լասի մարմինը չէր գտնվել, հետաքննիչների համար դժվար չէր ենթադրություն անելը: Բացիկը բազմաթիվ հուշումներ էր տրամադրում կորած կնոջ գտնվելու հնարավոր վայրի մասին, սակայն որոնումներն այդ տարածքում որևիցե արդյունք չտվեցին:
Գործը բարդեցնում էր նաև այն, որ Կենադանակերպը հայտնի էր նրանով, որ սիրում էր իշխանություններին մատներ վրա խաղացնել: Ըստ նրա կողմից արված հայտարարությունների՝ նա սպանել էր տասնյակ մարդկանց, չնայած որ պաշտոնապես նրան է վերագրվում միայն 5 սպանություն և 2 սպանության փորձ: Ավելին, Լասի դեպքը չի համապատասխանում Կենդանակերպի գործելաոճին, քանի որ նա իր զոհերին չէր թաքցնում:
Այս պատճառով, ավելի նշանակալի է դառնում հսկայական գաղտնիքը՝ կապված բուժքրոջ անհետացման և անհայտ տղամարդու ինքնության հետ, ով փորձել էր թաքցնել իր զոհի անհետացումը: Հնարավոր է, որ մեկ ուրիշ մոլագարի բախտը պարզապես բերել է. եթե դուք սպանություն եք գործել, և այն իր վրա է վերցրել հայտնի մոլագար, համաձայնվեք, որ դա օգնում է:
Շարունակելի...