17:24 , 8 հունվար, 2015Panorama.am-ը գրում է․
ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ցավակցական նամակներ է հղել Ֆրանսիայի Ազգային Ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնին, Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեին, Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ֆիլիպ Կալտենբախին և Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռընե Ռուքեին:
Նամակներում ասված է.
«Անկեղծորեն ցավում եմ հունվարի 7-ին Փարիզում տեղի ունեցած աննախադեպ ահաբեկչության՝ ֆրանսիական «Շառլի Էբդո» պարբերականի վրա ցինիկ ու լկտի հարձակման եւ անմեղ զոհերի համար: Տեղի ունեցածը ահաբեկչություն էր ոչ միայն ընդդեմ Ֆրանսիայի, այլ նաեւ ահաբեկչություն էր ընդդեմ ողջ քաղաքակիրթ աշխարհի, ուր հարգվում է խոսքի ազատությունն ու լրագրողի մասնագիտությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ