Մոմեր և ծաղիկներ՝ Երևանում Ֆրանսիայի դեսպանատան առջև


15:42 , 8 հունվար, 2015

1in.am-ը գրում է․

Այսօր առավոտից մի խումբ ՀՀ քաղաքացիներ այցելել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն, ծաղիկներ, մոմեր և մատիտ դրել ցանկապատի մոտ` հարգելով Charlie Hebdo խմբագրության զոհերի հիշատակը:

Հիշեցնենք, որ ֆրանսիական Charlie Hebdo ամսագրի խմբագրության նկատմամբ նախօրեին իրականացվել է ահաբեկչություն: Հարձակման հետևանքով զոհվել է 12 մարդ և վիրավորվել են 10-ը։