15:30 , 8 հունվար, 2015Panorama.am-ը գրում է․
Մի քանի հարյուր հազար օտարերկրացիների մուտքը Ռուսաստան հնարավոր է արգելվի 10 տարով՝ երկրում օրինական գտնվելու ժամկետները խախտելու պատճառով, հայտարարել է ՌԴ Միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին:
Լուրը հայտնում է gazeta. ru-ն՝ վկայակոչելով «Ինտերֆաքս»-ին: Ըստ տեղեկատվության դա պայմանավորված է հունվարի 10-ին ուժի մեջ մտնող օրենսդրական փոփոխությամբ:
«Ռուսաստանի տարածքում այս պահին գտնվում է 3 մլն օտարերկրյա քաղաքացի, որոնք էապես գերազանցել են ՌԴ-ում գտնվելու թույլատրվող ժամկետը՝ 90 օրը»,- նշել է Ռոմոդանովսկին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ