13:34 , 8 հունվար, 2015
Yerkir.am-ը գրում է․
Այսօր Գյումրիում նույնպես տեղի կունենա «Անահիտ» մուլտֆիլմի պրեմիերան: Մուլտֆիլմը կցուցադրվի Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում /ժամը 15-ին/: Հիշեցնենք, որ Երևանում մուլտֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ դեկտեմբերի 27-ին «Մոսկվա» կինոթատրոնում: «Անահիտ» մուլտֆիլմի կոմպոզիտորն Արմեն Մարտիրոսյանն է, իսկ հերոսներին հնչյունավորել են Ռաֆայել Քոթանջյանը, Շուշան Պետրոսյանը, Հրանտ Թոխատյանը, Նազենի Հովհաննիսյանը, Վարդան Զադոյանը, Խորեն Լևոնյանը: Երգերը կատարում են Շուշան Պետրոսյանը, Տիգրան Պետրոսյանը, Գոռ Սուջյանը, Նիկ Էգիբյանը, Հասմիկ Կարապետյանը, ինչպես նաեւ «Ակունք» ազգագրական համույթը: