13:10 , 8 հունվար, 2015
Elq.am-ը գրում է․
2014թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 3.0% գնաճ: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 5.1%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.2%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.7% հավելաճ: Հայտնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից: Ըստ աղբյուրի՝ 2014թ. դեկտեմբերին 2013թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 104.6%, այդթվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 106.3%, ոչ պարենային ապրանքներինը՝ 101.6%, ծառայությունների սակագներինը՝ 103.0% 2014թ. հունվար-դեկտեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.4%, ինչը 0.1 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված ցուցանիշից(0.5%):
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ