Անցում


11:27 , 1 հոկտեմբեր, 2012

Չպետք է մոռանալ, որ ցեղասպանությունը մեզ հուշիկ քայլերով, աննկատ, առանց նախազգուշացման չի մոտեցել: Պետք է ընդունել, որ մեր հանդեպ կատարված ցեղասպանության մեղավորը ոչ այնքան թրքությունն է, որքան մեր թուլությունը: Այդու հարկ է դատապարտել նախ մեր թուլությանը, ապա երկրից վտարել թրքությանը: Դատապարտել և վտարել: Երբ առաջին ցանկությունը բռունցքն է, դժվար թե մեր երևակայությունը թրքության համար ավելի լավ արդարացում հորինի: Հայրենասիրություն մեջ բռնությունը միշտ անհրաժեշտություն է:
Ցեղասպանության ճանաչողությունը, նույնիսկ նրա առանձին դետալների ամենամանրամասն նկարագրությամբ, բուժում չի թելադրում` առանց դա ծնող բոլոր պատճառների անողոք բացահայտման: Սակայն միայն բացահայտումն էլ իր հերթին կմնա անպտուղ, եթե չկիրառի արժանի հատուցում: Ցեղասպանված լինելն այնքան սարսափելի չէ, որքան ցեղասպանված մնալը: Զգալ ցեղասպանությունը խորությամբ, նշանակում է ոչ միայն մեղադրել այն, այլ հիմնավորապես վերացնել նրան հանգեցնող գաղափարական պատճառները, նշանակում է անցում կատարել դեպի ՑԵՂԱԾՆՈՒԹՅՈՒՆ: