12:44 , 8 հունվար, 2015Դուք ցրտից ատամնե՞րն եք կրճտացնում ու նեղվու՞մ ձյունոտ եղանակից: Օրինակ վերցրեք այս մարդկանցից: Նրանք ամեն ինչ վերածում են զվարճանքի: Իսկ եթե ավելի լուրջ, նրանց օրինակին կարելի է հետևել միայն այն դեպքում, եթե չեք վախենում եղած-չեղածը մրսացնելուց ու հոգեբուժարանում հայտնվելուց:
1. Ոչինչ, անգամ ձնաբուքը չի կարող խանգարել այս մարզասեր աղջիկներին զվարճանալ կովի հետ: Միայն թե կովը կարծես թե այնքան էլ գոհ չէ նրանց ընկերակցությունից:

2. Այս մարդը սառած ճանապարհներն օգտագործում է ի նպաստ էքստրեմալ սպորտի զարգացման:

3. Հանուն գեղեցիկ ձմեռային սելֆիի այս կինը պատրաստ է մի լավ սառչել ձյունոտ նստարանին:

4. Այս խելահեղ խաղամոլները պոկեր խաղալու համար ավելի հարմար վայր չէին կարող ընտրել:

5. Լուչա լիվռեի այս վարպետը որոշել է ընկղմվել սառցաջրերի մեջ: Ինչ խոսք, հաղթանակը տոնելու ինքնատիպ եղանակ է:

6. Այս երիտասարդն էլ իրեն Բաբա Յագայի տեղն է դրել:

7. Այս արկածասեր երիտասարդներին ոչինչ չի կարող հետ պահել ձկնորսությունից:

8. Այս փերիներն էլ կարծես առանձնապես չեն նեղվում ձմռան ցրտից:

9. Այս դահուկավազորդ մեքենայի մասին էլ խոսք չկա:

10. Սա Լապլանդիայի արքան է՝ բազմած իր թագավորական աթոռին:

11. Սառցե փրկօղակ չխեղդվելու համար և օղի ցրտից չմեռնելու համար: Ուրիշ էլ ի՞նչ է պետք կատարյալ երջանկության համար:

12. Հաաաաա, փաստորեն նաև կեղտաջրով լի լոգատաշտակ:

13. Սա թերևս ավելի երջանիկ ու մի փոքր էլ ավելի մաքուր տեսարան է:

14. Այս մարդը նախընտրում է անձնական հիգիենայի պահպանման ամենավտանգավոր ձևերից մեկը՝ լոգանք ձյան մեջ:

15. Այս արկածախնդիրն էլ որոշել է սերֆինգով զբաղվել այս եղանակին:
