Մի խումբ լրագրողներ Երևանում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց հարգանքի տուրք մատուցեցին նախօրեին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին


12:08 , 8 հունվար, 2015

Մի խումբ լրագրողներ Երևանում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց հարգանքի տուրք մատուցեցին նախօրեին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակինSlaq.am-ը գրում է․

Այսօր՝ հունվարի 8-ին, Aravot.am, Slaq.am ,SHAMSHYAN.com կայքերի և «Դե Ֆակտո» հասարակական-քաղաքական ամսագրի աշխատակիցները ծաղիկներ խոնարհեցին Երևանում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց՝ ի հարգանք և զորակցություն նախօրեին Փարիզում ահաբեկիչների կողմից Charle Hebdo երգիծական շաբաթաթերթի խմբագրակազմի անդամների դեմ իրականացրած ահաբեկչության զոհերի հիշատակին:Այս մասին գրում էSHAMSHYAN.com-ը: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում առցանց Aravot-ի խմբագիր Աննա Իսրայելյանն ասաց, որ իրենք դատապարտում են ոճրագործությունը և իրենց համերաշխությունը հայտնում զոհվածների և վիրավորների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում: Տեղի ունեցածը դատապարտեց նաև «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր Մենուա Հարությունյանը: SHAMSHYAN.com-ը նույնպես դատապարտում է տեղի ունեցած ոճրագործությունը և իր զորակցությունը հայտնում: Իրենց հարգանքի տուրքն էին եկել մատուցելու նաև Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի պրոդյուսեր Գեղամ Վարդանյանը, ինչպես նաև մի խումբ անհատ քաղաքացիներ: