11:15 , 8 հունվար, 2015
Yerkir.am-ը գրում է․
87 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային և համամիութենական մրցույթների և փառատոների դափնեկիր, երգիչ Էդուարդ Սերգեյի Բաղդասարյանը: 1954 թվականից Էդուարդ Բաղդասարյանը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենակատարներից էր: 1968 թվականից լինելով Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի մենակատար, համերգներով ելույթ է ունեցել Խորհրդային Միությունում և արտասահմանյան տասնյակ երկրներում՝ բարձր կատարողական վարպետությամբ ներկայացնելով հայկական արվեստը: ՀՀ կառավարությունը գնահատելով Էդուարդ Բաղդասարյանի կատարողական արվեստը, պարգևատրել է նրան պետական բարձրաստիճան շքանշաններով և մեդալներով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ