10:12 , 8 հունվար, 2015Newmag.am-ը գրում է․
Երբ տարիներ առաջ որոշեցի թողնել աշխատանքս` խոհարարական արվեստով զբաղվելու համար, ավելի հեռուն չէի կարող տեսնել, քան ամեն օր պարզապես իմ սիրած գործով` խոհարարությամբ զբաղվելը: Բայց շուտով պարզ դարձավ, որ ապահով կարիերան լքելն ու մեկ ուրիշ բան սկսելն այնքան էլ հեշտ չէ, որքան որ թվում է:
Սիրած գործն անելիս ավելի շատ ջանք կգործադրես, բայց միայն դա բավարար չէ հաջող բիզնես անելու համար: Ի վերջո, տքնաջան աշխատանքն ու ռեալ հնարավորությունները պետք է հատվեն:
1. Նպատակներին վերաբերվեք` ինչպես բաղադրատոմսի: Քայլ քայլի հետևից:
Դուք կարող եք անել այն, ինչ, մեծ հաշվով, սիրում եք, բայց դա չի նշանակում, որ միշտ եք սիրելու: Նպատակները մասերի բաժանելն ու հստակ պատկեր ունենալն օգնում է պահպանել հանդարտությունը և կենտրոնանալ ընթացքի վրա: Վերջնական նպատակը պահեք մտքում, բայց փորձեք գնահատել պահը և դրան չվերաբերվել` որպես անցյալի: Ես հաճախ հիշեցնում եմ ինձ, որ անընդհատ սովորում եմ և քիչ-քիչ ավելի եմ մոտենում երազանքիս:
2. Ճանաչեք մարդկանց, ովքեր ձեզնից առաջ էլ եղել են:
Երբ փոխեցի գործս, սովորում էի մարդկանցից, ովքեր արդեն հաջողության էին հասել իմ նոր ձեռնարկած բիզնեսում: Ես ուզում էի իմանալ ամեն մանրուք, հաջողություններն ու սխալները, որոնք գործել էին նրանք: Ես երբեք չեմ ցանկացել կրկնել նրանց անցած ուղին, բայց հասկացա, թե ինչն է նրանց հասցրել այդ մակարդակի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ