Շատ հաճախ դիետաները հակառակ ազդեցություն են ունենում՝ նիհարելու փոխարեն մարդիկ գիրանում են:
Այս երևույթը պատահական չէ, քանի որ այն ունի իր գիտական բացատրությունը. սահմանափակ սննդի օգտագործումը նպաստում է օրգանիզմում շաքարի քանակության նվազմանը: Շաքարի նվազ քանակությունն էլ իր հերթին բացասական ազդեցություն է ունենում անձի կամքի ուժի վրա, արդյունքում մարդու համար շատ հաճախ անհնար է դառնում սննդից հրաժարվելը:
