Ճանապարհների վիճակը Հայաստանում


09:00 , 8 հունվար, 2015

1in.am-ը գրում է․

th4XYRnlOJvSyK8vhdub5PyQm3

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Ձնաբքի հետևանքով փակ է Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի մարզի Ապարան-Նիգավան ավտոճանապարհը: Ձնաբերուկների և մերկասառուցի հետևանքով երկկողմանի փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Դժվարանցանելի է Գյումրի-Բավրա ավտոճանապարհը:

Գեղարքունիքի մարզի Մարտունի-Գավառ, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհիներին,Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի ճանապարհներին առկա է մերկասառույց:

Լոռու մարզում և Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում ձյուն է տեղում:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` առատ տեղումների պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: