ՂՀ ՊԲ հատուկ ստորաբաժանումները պատասխան գործողությունների են անցել. Ադրբեջանը 3 զինծառայող է կորցրել


15:19 , 6 հունվար, 2015

Հակառակորդի ակտիվությունը ճնշելու նպատակով ԼՂՀ ՊԲ հատուկ ստորաբաժանումները պատասխան գործողությունների են անցել, ինչի հետևանքով Ադրբեջանը 3 զինծառայող է կորցրել:

Նկատենք, որ մինչև այդ ադրբեջանական կողմից, հայկական դիրքերի ուղղությամբ նռնականատերից, ականանետերից ու խոշոր տրամաչափի զենքերից մի քանի օր շարունակ հարվածներ են տեղացել:

Աղբյուր՝ ԼՂՀ ՊԲ